Որոշ պատգամավորները դիմակները սխալ էին կրում, քիթը բաց նստած էին վարչապետի առաջ. լրագրողը՝ Մակունցին - Erevan.live

Լրահոս

6/12/2020

Որոշ պատգամավորները դիմակները սխալ էին կրում, քիթը բաց նստած էին վարչապետի առաջ. լրագրողը՝ Մակունցին



Ես առաջին հերթին հոգ եմ տանում իմ մասին, որպեսզի ճիշտ կրեմ դիմակը եւ եթե նկատում եմ այդպիսի բան իմ գործընկերների մոտ, առաջարկում եմ նույնն անել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ԱԺ նիստերի դահլիճում որոշ պատգամավորներ դիմակները սխալ էին կրում, քիթը բաց նստած էին վարչապետի առաջ, այդ վարքագծին ո՞նց եք արձագանքում։

«Ես ինքս չեմ տեսել, բայց դրա հետ կապված կարծում եմ աշխատակազմը եւ նիստի ընթացակարգը եւ կանոնակարգը հետեւող մարմինը պետք է հետեւի այդ ընթացքին, ոչ ես, որպես պատգամավոր»,– ասաց նա։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր