Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/18/2020

Երբ են խաղալու Հայաստանի հավաքականն ու հայկական ակումբները՝ եվրագավաթներում



ՈՒԵՖԱ-ի այսօրվա նիստում բացի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանից հաստատվել է նաև հանդիպումների գրաֆիկները ինչպես հավաքականների, այնպես էլ ակումբների հանդիպումների համար:

Մասնավորապես, որոշում է կայացվել, որ Ազգերի լիգայի՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին նախատեսված մրցաշարի ժամկետներում փոփոխություններ չեն լինելու: Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ մրցակցի հարկի տակ, իսկ սեպտեմբերի 8-ին մեր թիմը Երևանում ընդունելու է Էստոնիային:


Ինչ վերաբերում է ակումբային մրցաշարերին, ապա այստեղ որոշում է կայացվել որակավորման փուլերն անցկացնել մեկական հանդիպումով, իսկ դաշտի տերը որոշվելու է վիճակահանությամբ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը կայանալու է օգոստոսի 18-19-ին, երկրորդ փուլը նախատեսված է հաջորդող շաբաթ՝ օգոստոսի 25-26-ին, երրորդ փուլը՝ արդեն հավաքականների դադարից հետո՝ սեպտեմբերի 15-16-ին: Միայն Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆը կայանալու է երկու խաղով՝ սեպտեմբերի 22-23-ին և 28/30-ին:

Եվրոպա լիգայի դեպքում գրաֆիկը հետևյալն է՝ որակավորման առաջին փուլ՝ օգոստոսի 27, երկրորդ փուլ՝ սեպտեմբերի 17, երրորդ փուլ՝ սեպտեմբերի 24, փլեյ-օֆֆ՝ հոկտեմբերի 1:


Комментариев нет: