Մխիթարյան․ «Ցանկանում եմ վայելել ֆուտբոլ խաղալու ամեն մի րոպեն» - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/22/2020

Մխիթարյան․ «Ցանկանում եմ վայելել ֆուտբոլ խաղալու ամեն մի րոպեն»


«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Ա սերիայի պաշտոնական կայքին՝ խոսելով Իտալիայի վերսկսվող առաջնության, իր մարզավիճակի և նրա մասին, թե դեռ քանի մրցաշրջան է նախատեսում անցկացնել պրոֆեսիոնալ մակարդակով:

«Մի փոքր ցավալի է, որ բաց թողեցի մի քանի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ վերադառնալ, ես լավ մարզավիճակում եմ ու պատրաստ առաջիկա խաղին: Երջանիկ եմ Ա սերիայում հանդես գալու կապակցությամբ, վայելում եմ ֆուտբոլը և հուսով եմ շարունակել նույն ոգով:


Այս մրցաշրջանում, ցավոք, այդքան էլ շատ գոլ չեմ խփել, սակայն կարևորն այն է, որ թիմը հաղթի և 3 միավոր վաստակի, քանի որ նրան մրցաշրջանի վերջում ցանկանում եմ բարձր դիրքում տեսնել:

Բացասական մտքերը քեզ երբեք երջանիկ չեն դարձնում, միշտ հարկավոր է դրականորեն մտածել: Փորձում եմ առավելագույն հաճույք ստանալ ֆուտբոլից, քանի որ այս մարզաձևը ոչ միայն պատմություն է այն մասին՝ դու հաղթեցիր կամ պարտվեցիր, այլ նրա, որ միշտ սովորես և վայելես մարզման, հանդիպման ամեն պահը:

Հույս ունեմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան, հնարավոր է՝ ստացվի ավելի շատ, հնարավոր է՝ ավելի քիչ, սակայն ցանկանում եմ վայելել ֆուտբոլ խաղալու ամեն մի րոպեն:

Մենք կարևոր շատ միավորներ ենք կորցրել հետնապահների հետ մրցավեճերում, բայց բոլորը ցանկանում են ֆուտբոլ խաղալ, և երբ մրցում ես պակաս անվանի թիմի դեմ, դա չի նշանակում, որ դու անպայման հաղթելու ես։

«Սամպդորիայի» հետ հանդիպումը հեշտ չի լինելու ո՛չ մեր, ո՛չ նրանց համար: Ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է պահեր ստեղծենք, որպեսզի հաղթենք այդ մրցավեճում»,- ասել է Մխիթարյանը:


Комментариев нет: