«Հրապարակ». Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները վարակիչ են դարձել կամ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/13/2020

«Հրապարակ». Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները վարակիչ են դարձել կամ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար։ Բայց եթե Մինասյանը խոհանոցից քաղաքական տեքստեր է հրապարակում, ուրիշները խոհարարությամբ են զբաղվում՝ բառի բուն իմաստով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի ֆեյսբուքյան էջը ողողված է «Ինչ եփել այսօր» կամ՝ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» ձեւաչափի տեսանյութերով, որտեղ նա իր խոհարարական շնորհքն է ցուցադրում՝ ինչպես պատրաստել «համով, օգտակար ֆրեշ», կամ՝ «առավոտյան ձվածեղ՝ ավոկադոյով»։ Սա տարակուսանքի ու հումորի տեղիք է տվել Բեքմեզյանի գործընկերների շրջանում։ Փաստորեն, ամեն մեկի մոտ նոր-հայաստանյան «խենթանոցը» տարբեր կերպ է դրսեւորվում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Комментариев нет: