Դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

6/27/2020

Դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք այսօր արձանագրել ենք, որ վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն նաև բռնագանձվեն: Պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք օրենսդրական փոփոխություններ ենք մտածում մտցնել, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ ժամանակահատված կտևի»,- հավելեց վարչապետը: Նա, միաժամանակ, ընդգծեց, որ այս միջոցներին գնում են ոչ թե մարդկանց տուգանելու համար, այլ ուզում ենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս, որը հակահամաճարակային կանոնները պահպանելն է: Մանրամասները՝ տեսանյութում։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր