«Թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա». բերման ենթարկված Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել - Erevan.live

Լրահոս

6/10/2020

«Թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա». բերման ենթարկված Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից  դիմակ չկրելու համար բերման ենթարկված ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

«Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել եւ չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»,-ասաց նա:

Մանուկյանը  հավելեց, որ Ոստիկանությունում վարչական արձանագրություն են կազմել եւ  միայն դրանից հետո բաց են թողել իրեն:

Պավլիկ Մանուկյանը դիմակ չկրելու համար բերման ենթարկվեց. նիստը հետաձգվեց



No comments:

Ամենաշատ դիտված նյութեր