Վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար․ ՎՏԲ-ի արդեն նախկին աշխատակցի գրառումը - Erevan.live

Լրահոս

6/12/2020

Վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար․ ՎՏԲ-ի արդեն նախկին աշխատակցի գրառումը



ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ բացահայտումներ է արել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Այսպիսով, ես այլեւս ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը չեմ, թողնում եմ աշխատանքս:

2018 թվականին մտա բանկ, լի էի էներգիայով եւ աշխատանքի ցանկությամբ ու  ցանկանում էի զարգանալ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ էի ես գնացել աշխատելու եւ շատ հիասթափվեցի:

Աշխատանքում ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում քո գիտելիքներին եւ ակնկալում է միայն ստրկությամբ ենթակայությունը:

Ես չեմ խոսում նման պարզ հայեցակարգերի մասին՝ ինչպիսին են մարդկային վերաբերմունքը եւ հաղորդակցություն, որը հասանելի չէ.․․ նույնիսկ հեռակա աշխատելու խնդրանքը մերժվեց:

Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տանից, քանի որ ես վախենում էի վարակվել եւ վարակել իմ ամբողջ ընտանիքին, բայց պատասխանը «ոչ» էր:

Վերջին կաթիլը բանկի ղեկավարության անձնական խնդիրն էր, որ վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանեի ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու համար:

Կարճ ասած՝ «2019-ի լավագույն աշխատակից» ազատվեց աշխատանքից:

Այո, աշխատանքս կորցրել եմ, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել ։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր