Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/02/2020

Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է





Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել, վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել. գրում է ermenihaber-ը: Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ»  է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։ Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։  Նա կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։ Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։  Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։


© factor.am

Комментариев нет: