ԵՄ-ն ևս 6 ամսով երկարաձգեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/20/2020

ԵՄ-ն ևս 6 ամսով երկարաձգեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները



Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը թույլ չի տալիս չեղարկել ՌԴ-ի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները։ ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի արդյունքներով այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մինսկի համաձայնությունների իրականացման առաջընթացն այնպիսին չէ, որ մենք կարողանանք խորհուրդ տալ չերկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այնպես որ՝ մենք այսօր որոշեցինք, որ պատժամիջոցները կերկարաձգվեն ևս 6 ամսով»,- հավելել է նա։ ՌԴ-ի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին։ 2014 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմը ՌԴ-ին միավորելու հետ։ Սահմանափակումները բազմիցս ընդլայնվել և երկարաձգվել են։


© factor.am


Комментариев нет: