Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, երեկվանից գյուղի 50-ից ավելի տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/22/2020

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, երեկվանից գյուղի 50-ից ավելի տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ



Երեկ՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում, որը սովետական տարիներին հայտնի էր Խաթունախ անվամբ, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով գյուղի Գարնանային փողոցում էլկետրասյունը տապալվել է, ինչի հետևանքով երեկվանից 50-ից ավելի տներ էլ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մոտ 30 րոպե տևեց քամին, ինչի հետևանքով դարն ապրած էլեկտրասյունը տապալվեց: Ուշ, թե շուտ տապալվելու էր, ինչպես մյուս սյուները, քանի որ բազմաթիվ անգամ դիմել ենք էլեկետրոցանց, որպեսզի ոչ միայն սյուները, այլև ամբողջովին փտած էլկետրալարերը փոխեն, սակայն միշտ լսում էինք նույն պատասխանը՝ վերջը լավ կլինի: Վերջն էլ էն եղավ, որ երեկվանից 50-ից ավելի տներ անլույս նստած ենք: Լրիվ մեզ զգում ենք 90-ականների ժամանակ: Եթե պատկան մարմիններն ուզենան, կարճ ժամանակում խնդիրը կլուծեն: Ողջ գյուղը կանոնավոր էլեկտրաէներգիայի սպառման համար վճարումները կատարում է: 100 դրամ պարտք ունենանք՝ քթներիցս կբերեն: Հիմա, որ իրենց մեղքով ողջ ջերմոցներում փչանում է գյուղմթերքն ու ծաղիկները, բա ովա՞ պատասխան տալու: Էդ ամենը վարկով վերցրել, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ ենք տվել, որ մի քանի կոպեկ հետ գցենք, էն էլ առը հա, թե հետ գցեցինք: Մարզպետարան էլ ենք տեղեկացրել, բայց ոչ մի օգուտ: էլեկտրացանցից էլ եկել են, որպես դիտորդ նայել են, արձանագրել են, նկարել են ու գնացել»: Այս պահին այստեղ է նաև համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը, սակայն գյուղապետարանը այդքան ֆինանսական միջոցներ չունի և որն ամենակարևորն է՝ պատասխանատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի չինովնիկներն են: Էլկետրասյան վրա տեղադրված է եղել նաև արագիլի բույն և սյան տապալման հետևանքով արագիլի 3 ձագերը սատկել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ս. Մարկոսյանն էլ ասում էր. «Էս էլեկտրական հոսանքի հարցերը «Մուսալեռ» մասնաճյուղի բալանսում են, իմ բալանսում են ցերեկային լույսերը: Իսկ այս պարագայում պատասխանատուն էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղն է: ժողովուրդը պայմանանագիր ունի մասնաճյուղի հետ և կանոնավոր մուծումներն էլ անում է: Ոստիկանությունից էլ զանգահարեցին նոր, որ էլեկտրասյուներն արդեն բերում են, ճանապարհին են»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com


Комментариев нет: