Կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք. ունենք 21 մահ, որից 9-ը՝ այլ հիվանդությունից, ապաքինվել է 1013 մարդ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/23/2020

Կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք. ունենք 21 մահ, որից 9-ը՝ այլ հիվանդությունից, ապաքինվել է 1013 մարդ


Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 21006 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 98117 (մեկ օրում արվել է 1274 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10364 (պակասել է 616-ով)։ Վերջին տվյալներով ապաքինվել է 10144 անձ` վերջին մեկ օրում 1013 անձ:

Ընդհանուր առմամբ, 372 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

 Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:


Комментариев нет:

Ամենաշատ դիտված նյութեր