Առաջին անգամ Եվրամիության անդամ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37տոկոսով - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/20/2020

Առաջին անգամ Եվրամիության անդամ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37տոկոսով



ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից տեղեկացնում են, որ Եվրոստատը ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37տոկոսով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։ Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը։ 


© factor.am


Комментариев нет: