Ճանապարհների նորոգման համար 31 մլրդ դրամ կծախսվի. Պապիկյան - Erevan.live

Լրահոս

6/26/2020

Ճանապարհների նորոգման համար 31 մլրդ դրամ կծախսվի. Պապիկյան


Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեում, որով նախատեսվում է Թուրքիայի սահման-Վանաձոր-Մարգարա-Տաշիր-Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման ու հեղինակային վերահսկողության ծառայությունների համար հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար կհատկացվի 434 մլն 645 հազար դրամ:


«Առնվազն վատ չէ, ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում արդեն: Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք այլ տեխհսկող ներգրավելու միջոցներ ձեռնարկեցինք:

Կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ ծախսերից զատ, մենք կունենանք 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ ճանապարհների հիմնանորոգման նպատակներով»,- ասաց նախարարը:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր