Ողբերգական դեպք Հայաստանում. 3 մարդ մահացել է, կան վիրավորներ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/11/2020

Ողբերգական դեպք Հայաստանում. 3 մարդ մահացել է, կան վիրավորներ



Հունիսի 9-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 2 կմ):   Հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), Բագրատ Խ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը: Փրկարարները դիերը դուրս են բերել հորանից և տեղի ուժերով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:   Դեպքի վայրում են գտնվել Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն․Հարությունյանը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:   Shamshyan.com-ի հաղորդմամբ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը։ Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գևորգ Եփրեմյանը և 42-ամյա Վարդան Սեփոյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի և 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաննրը պարզել են նաև, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ Արդեն ոստիկանները, այնուհետև նրանց միացած Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները նշված հանքախորշից դուրս են բերել մահացածներին։ Դատաբժիշկը, զննելով դիերը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես հանքափորներ։ 

Комментариев нет: