Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:0-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել և մոխրակույտի են վերածվել 3 հատ չշահագործվող Ford Transit մակնիշի ավտոմեքենա և հարակից հատվածում կուտակված աղբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
Комментариев нет:
Отправка комментария