ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԱՆՏԻՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՈՒՂԻՂ ԱՅՆ ՕՐԸ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ 14 ՕՐԸ ԼՐԱՆԱ - Erevan.live

Լրահոս

6/24/2020

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԱՆՏԻՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՈՒՂԻՂ ԱՅՆ ՕՐԸ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ 14 ՕՐԸ ԼՐԱՆԱ


Հարցազրույց

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԱՆՏԻՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՈՒՂԻՂ ԱՅՆ ՕՐԸ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ 14 ՕՐԸ ԼՐԱՆԱ
Անուշ ԴաշտենցԱնուշ Դաշտենց20 Հունիս 2020 | 15:45
 Facebook  Twitter       
Փաշինյանը կարանտինից դուրս եկավ ուղիղ այն օրը, որ Մոսկվայի համար 14 օրը լրանա

Hraparak.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ

-Պարոն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը վերջին պահին չմեկնեց Մոսկվա՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին։ Ինչու՞, որպես քաղաքագետ բացատրություն ունե՞ք։

-Սա նշանակում է, որ ինչ-որ հարցով պայմանավորվածություն չեն ձեռք բերել, որովհետև հունիսի սկզբին վարչապետը նշում էր, որ գնալու է Մոսկվա, շնորհակալություն էր հայտնում իրեն Մոսկվա հրավիրելու համար։ Ավելին, եթե հիշում եք, կարանտինից դուրս եկավ հենց այն օրը, որից հետո Մոսկվա գնալու ժամանակահատվածն ընդամենը 14 օր լիներ։ Այսինքն՝ այնքան ժամանակ, որն անհրաժեշտ էր ցույց տալու համար, որ կորոնավիրուս չկա։ Այսինքն՝ ամեն ինչ պատրաստված էր, որպեսզի նա գնար, բայց երևի ինչ-որ հարցում համաձայնության չեն եկել։ Տարբեր վարկածներ կան։Նշվում է, որ անձնական հանդիպում նախատեսված չէր, որի պատճառով էլ չի ուզեցել գնալ, նշվում է նաև, որ կորոնավիրուսի ստուգում անցնելու խնդիր է եղել։ Հիշեցնեմ, որ այնտեղ այս միջոցառման շրջանակներում պահանջում են, որ ցանկացած մարդ, որը մասնակցելու է շքերթին, կապ չունի՝ ով է, ցանկացած մեկը, պետք է անցնի կորոնավիրուսի ստուգման թեստ։ 


-Եթե հաստատվի կորոնավիրուսի թեստի վարկածը, Ձեր կարծիքով՝ խնդիրն ինչն է, վիրավորակա՞ն է հանձնել թեստ։

-Վիրավորական չէ, որովհետև Ռուսաստանը սա պահանջում է բոլորից, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել շքերթին։ ՌԴ վետերանները, քաղաքացիները, որոնք պետք է լինեն շքերթի անցկացման պատվավոր հյուրերի տեղում, պետք է այդ թեստը հանձնեն։ Բացի այդ, 2 շաբաթ հսկողության տակ են, կարանտինի մեջ են։ Սա ,այսինքն, պարտադիր կանոն է բոլորի համար, անկախ նրանից, թե Հայաստանի վարչապե՞տն է, թե՞ ՌԴ Հայրենական պատերազմի վետերան։

-Նաև հեղաշրջման վտանգի վարկածներ էլ կան։ Որ վտանգավոր է մեկնելը այս ժամանակահատվածում։

-Իհարկե, կարող են տարբեր տեսակի կոնսպիրոլոգիական տեսություններ լինել, որոնք, բնականաբար, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Մի բան հաստատ կարող եմ ասել՝ ինչ-որ մի հարցում պայմանավորվածության չեն եկել։ Քիչ հավանական եմ համարում զինվորական հեղաշրջումը և այլն։ Թե որ հարցն է, ենթադրում եմ, որ որոշ ժամանակ անց հայտնի կդառնա, որովհետև Ռուսաստանի լրատվամիջոցներում կազմակերպված տեղեկատվական հոսք կլինի։ Որից հետո մենք այստեղ կտեղեկանանք։

-Եվ նաև՝ Պուտինը հրավերը մերժելուն ինչպե՞ս կարձագանքի։
-Բնական է՝ եթե ընդհանուր հայտարարի չեն եկել, ուրեմն արդեն իր վերաբերմունքը ցույց է տվել։ Եվ հետո, դրակա՞ն, թե՞ բացասական կվերաբերի, կարծում եմ՝ ոչ դրական, ոչ բացասական, որովհետև Հայաստանի ղեկավարը այն գործիչը չէ, որի չգնալը ինչ-որ խիստ մտահոգության տեղիք տա։ Եվ հետո, առանց այն էլ ՌԴ ղեկավարության հետ լուրջ խնդիրներ կան, ու մի խնդիր ավել, մի խնդիր պակաս, ոչ մի նշանակություն չունի։

-Հիմա, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, կանխատեսո՞ւմ եք, որ Ծառուկյանը պետք է լինի «ներսում»՝ այսինքն՝ ճաղերի հետևում։
-Դեե (ծիծաղում է) ԱԱԾ մեկուսարանը փոխանցիկ դրոշ չէ, որ երկրորդ նախագահից վերցնեն ու փոխանցեն ԲՀԿ առաջնորդին։ Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի, որովհետև այստեղ կայացվելու է քաղաքական որոշում։ Այստեղ իրավական որոշում չկա։




No comments:

Ամենաշատ դիտված նյութեր