Իրանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան10 հազար մարդ - Erevan.live

Լրահոս

6/26/2020

Իրանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան10 հազար մարդ


Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 595-ով՝ ընդհանուրը դառնալով 215 հազար 096:

Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:


Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր մահերի թիվը կազմում է 10 հազար 130: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 899 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 007-ով՝ ընդհանուրը դառնալով 175 հազար 103: Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 530 հազար 437 անձ:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր