Օգնեք ինձ, որ խուճապ չտարածվի, թիվ 1 հիվանդանոցում ներկա պահին 90 վարակված բուժաշխատող չկա. Շուշան Դանիելյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

6/20/2020

Օգնեք ինձ, որ խուճապ չտարածվի, թիվ 1 հիվանդանոցում ներկա պահին 90 վարակված բուժաշխատող չկա. Շուշան Դանիելյան



ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի գործընկերներ․․․ խնդրում եմ օգնեք ինձ, որ խուճապ չտարածվի, թիվ 1 հիվանդանոցում ներկա պահին 90 վարակված բուժաշխատող չկա 1-ին համալսարանական հիվանդանոցի աշխատակիցների մոտ հաստատված դեպքերի մասին ասեմ հետևյալը․ այս 3 ամիսների ընթացքում մենք ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք, ֆիքսենք 3 ամիսների ընթացքում, 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։ Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են: Ի դեպ, նշեմ, որ ի շնորհիվ մեր հմուտ համաճարակաբանի դեպքերից մեծ մասը հայտնաբերվել է համաճարակային միջոցառումների արդյունքում։ Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։ Առողջություն բոլորիս !!!»:


© factor.am


Комментариев нет: