«Վիճակս ծայրահեղ ծանր էր գնահատվում»․ Yandex-ի վարորդը պատմում է հաղթահարած վարակի և ստացած աջակցության մասին - Erevan.live

Լրահոս

5/17/2020

«Վիճակս ծայրահեղ ծանր էր գնահատվում»․ Yandex-ի վարորդը պատմում է հաղթահարած վարակի և ստացած աջակցության մասին



Կորոնավիրուսից տուժած վարորդները շարունակում են աջակցություն ստանալ Yandex.Taxi-ի գործընկերների աջակցության հիմնադրամից։

Մեր զրուցակիցը, որը ևս Yandex-ի վարորդ է, 2 շաբաթ է, ինչ դուրս է գրվել հիվանդանոցից, առողջական վիճակն առաջին օրերին նույնիսկ ծայրահեղ ծանր է գնահատվել։ Շնչահեղձություն, թթվածնի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ, ու թեև վարակը հաղթահարել է, բայց հիմա էլ ինքնազգացողությունը լիարժեք լավ չէ․ «Վիրուսը մաքրվել, դուրս է եկել, բայց զգում եմ՝ 100 տոկոսով չեմ ապաքինվել, պահեր են լինում՝ հատկապես մռայլ, անձրևոտ եղանակին, շատ եմ նեղվում, դժվար եմ շնչում, անբացատրելի ինքնազգացողություն եմ ունենում, չգիտեմ, նախկինում երբեք այսպես չի եղել»,-մանրամասնում է մեր զրուցակիցը։

Մարտի 27-ից սկսել է հիվանդանոցային բուժում ստանալ՝ որպես կորոնավիրուսի վարակակիր, բայց դրան նախորդած մոտ մեկ շաբաթը մտածել են, թե մրսածություն է ու դրա դեմ է բուժվել։ Շարունակական շնչահեղձություններից հետո միայն թեստավորել են ու հաստատել՝ վարակակիր է․ «Ընտանիքում առաջին վարակվողը ես եմ եղել․ չգիտեի, բայց պարզեցին ու ասացին, որ Էջմիածնում մեծ աղմուկ հանած առաջին վարակի օջախից է վիրուսն ինձ փոխանցվել»,-պատմում է մեր զրուցակիցը։


Ինչ վերաբերում է վարորդների կողմից անվտանգության նորմերը պահպանելուն, վերջինս պատմում է, որ Yandex-ի հավելվածն ամեն օր է հորդորել հետևել կանոններին․ «Երբ հավելվածը բացում ես, նույնիսկ օրինակով ցույց է տալիս, որ պետք է ձեռնոց ու դիմակ կրել։ Ինձ մոտ միշտ ախտահանիչ նյութեր էլ են եղել, պատվերներից հետո ախտահանվել եմ»,-նշում է վարորդը։

Yandex-ի աջակցության ֆոնդի մասին մինչ վարակվելը չէր լսել, Yandex-ի աշխատակցից է տեղեկացել․ «Զանգահարեցին ինձ, ասացին, որ տեսնում են, որ հաշվիս գումար կա, բայց շուրջ 20 օր է, ինչ տաքսի չեմ վարում, հետաքրքրվում էին, թե արդյոք ինչ-որ խնդիր ունեմ։ Ասացի, որ վարակվել եմ, ինքն էլ տեղեկացրեց ֆոնդի մասին, ասաց, որ գումար կստանամ, որպես տուժած վարորդ»,-ասում է մեր զրուցակիցն ու շարունակում կիսվել․ «Շատ անսպասելի էր, զարմացա, որովհետև աջակցության չափը կախված է մեր կատարած պատվերների պատմությունից, բայց հերիք չի ինձ Yandex-ի ֆոնդից աջակցություն տվեցին, մի հատ էլ պարկի տնօրենն ասաց, որ ինձ հասանելիք 46 հազար դրամի փոխարեն կփոխանցեն 10 հազար էլ ավել։ Գիտեք՝ հարցը գումարի չափը չի, հարցը էդ ուշադրությունն է,որ ցույց են տալիս, իրենց կողմից շատ լավ ժեստ էր»։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր