Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք շները կարող են հայտնաբերել COVID-19-ը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/17/2020

Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք շները կարող են հայտնաբերել COVID-19-ը

Բրիտանավի գիտնականները սկսել են հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե կարող են արդյոք շները հայտնաբերել COVID-19-ը մինչեւ մարդկանց մոտ դրա ախտանիշների ի հայտ գալը, հայտնում է AP-ը։

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդությունների վերահսկման փորձագետները ուսումնասիրում են, թե կարող են արդյոք շները, որոնք վարժեցվել են քաղցկեղի եւ մալարիայի որոշ տեսակներ հայտնաբերելու համար, պոտենցիալ կերպով օգտագործվել որպես «վաղ նախազգուշացման ոչ ինվազիվ միջոց»`կորոնավիրուսը հայտնաբերելու համար:


Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի եւ Դարեմի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացնում հատուկ պատրաստված շների հետ: Ուսումնասիրությունը ստացել է 600 000 ԱՄՆ դոլարի պետական ֆինանսավորում:

Վեց շներ, այդ թվում` լաբրադորներ եւ կոկեր-սպանիելներ, սկսելեն փորձարկումների հիմնական ուսուցումը: Նախնական փուլում հետազոտողները նախատեսում են հոտի նմուշներ հավաքել ինչպես վիրուսով վարակված, այնպես էլ չվարակված մարդկանցից։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ շներին վարժեցնելու են նմուշների օգտագործմամբ, եւ նրանք կներգրավվեն միայն այն դեպքում, եթե նրանց ունակությունները հաստատվեն համոզիչ գիտական տվյալներով։

Комментариев нет: