ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/07/2020

ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր»

ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր»։ Ինչպես հայտնում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գլխին, վզին, իրանին եւ վերջույթներին հրազենային վնասվածքներով գտել են իր տանը։

Նրա տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, որը սպանելով Լյուին, վերադարձել է ավտոմեքենայի մոտ եւ ինքնասպան եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց, ընդ որում՝ հակվում է այն վարկածին, որ դա եղել է ռասայական հողի վրա սպանություն։


Համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ իրենք «խորապես վշտացած են Բինգ Լյուի՝ հետազոտողի եւ գործընկերոջ ողբերգական մահվամբ, որով բոլորն էին հիանում։ «Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարեւոր բացահայտումների շեմին էր»,- ասվում է հաշվողական եւ համակարգային կենսաբանության համալսարանի նրա գործընկերների հայտարարության մեջ։

Համալսարանի բժշկական դպրոցի անդամները իրենց նախկին գործընկերոջը նկարագրում են որպես ականավոր հետազոտողի, եւ խոստանում են ավարտին հասցնել Լյուի հետազոտությունը՝ որպես «հարգանքի տուրք նրա գիտական գերազանցությանը»:

Комментариев нет: