Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը - Erevan.live

Լրահոս

5/17/2020

Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը



Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 18 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարությանն առնթեր Հանրային առողջության կենտրոնը։

Մեկ օրվա ընթացքում հիվանդների թվի աճը կազմել է 433, ինչը 95-ով պակաս է, քան նախորդ օրը։ Պանդեմիայի սկզբից ի վեր՝ Ուկրաինայում առողջացել է 4906 պացիենտ, մահացել է 514 մարդ (մեկ օրվա ընթացքում +21 մարդ)։

Ամենամեծ թվով հայտնաբերված դեպքերը Չերնովիցկի մարզում են (2694) եւ Կիեւում (2280)։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր