«Կորոնավիրուսը սրանք՝ հայերն են բերել». Թուրքիայում տղամարդը փորձել է վառել հայկական եկեղեցու դուռը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/12/2020

«Կորոնավիրուսը սրանք՝ հայերն են բերել». Թուրքիայում տղամարդը փորձել է վառել հայկական եկեղեցու դուռը



Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել. տեղեկացնում է ermenihaber-ը: Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։ Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։ «Անհայտ անձը եկեղեցու դուռը փորձել է վառել, ապա դիմել է փախուստի: Հիմնադրամի տնօրենների խորհուրդն անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի փոխոստիկանապետը կապվել է պատրիարքարանի հետ, հայտնել է իր ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և խոստացել, որ հանցագործն անպայման կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ: Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը  և  հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Վերջին տարիների մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող գրություններ են արվել:


© factor.am

Комментариев нет: