Երեկ Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Երևանում հայտնի «գաի Մերուժը». ոստիկանները հայտնաբերել են կռվի որոշ մասնակիցների, որոնց մեջ կան անչափահասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

5/15/2020

Երեկ Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Երևանում հայտնի «գաի Մերուժը». ոստիկանները հայտնաբերել են կռվի որոշ մասնակիցների, որոնց մեջ կան անչափահասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 13-ին, Երևան քաղաքի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լուկաշին փողոցի բնակիչներ, 43-ամյա Լիաննա Պետրոսյանը և 65-ամյա Մերուժան Շահինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Լուկաշին փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ ավտոմեքենաներով ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանել են Լուկաշին փողոցի բնակիչ, 22-ամյա Մերուժան Շահինյանը և 18-ամյա Էդմոն Հակոբյանը: Այդ մասին իմանալով, Մ. Շահինյանի և Է. Հակոբյանի ընկերները, որոշ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են նույն վայրում, որտեղ անտեսելով իրենց գործողությունները հասարակության այլ անդամների համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ միյմանց նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով: Պարզվել է նաև, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և վիճաբանողները եղել են մուրճով, մետաղյա ձողերով և միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով էլ նշված անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանկ անց Մաշտոցի ոստիկանները ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ Լուկաշին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Սիլիկյան փողոցի բնակիչներ, 17-ամյա Տիգրան Ո.-ին, 16-ամյա Մովսես Մ.-ին, 16-ամյա Մարտիրոս Շ.-ին և Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Շահբազյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդմոն Հ.-ին և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 22-ամյա Մ. Շահինյանը հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մերուժան Շահինյանի թոռն է, իսկ Լ. Պետրոսյանը՝ Մ. Շահինյանի մայրը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մ. Շահինյանը իրենց թաղում հայտնի է «գաի Մերուժ», ով կոչումով ոստիկանության մայոր է և երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ էսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com 

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր