Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/17/2020

Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի




Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը ստացել է իր տասներորդ մրցանակը՝ այս անգամ «RiverRun» միջազգային կինոփառատոնում: Այդ մասին նշված է ֆիլմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, կցված է նաև ժյուրիի հայտարարությունը:

«Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է «Ես մենակ չեմ»-ին, որի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է: Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերը այն պատմության առաջ, որը մենք չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»,-ասված է հայտարարության մեջ:


Ֆիլմը գնում է Նիկոլ Փաշինյանի հետքով. լրագրողը և քաղբանտարկյալը դառնում է  քաղաքական ակտիվիստ, քայլերթ իրականացնում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի:

«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը մեր աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում: Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը. Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,-ասվում է հայտարարությունում։

Ժյուրիի կարծիքով՝ ֆիլմը լուսավոր և ոգեշնչող է, ժյուրին նկատել է՝ ընտրելով բարդ թեմա, այն խիստ խմբագրած պատմվածքում հետաքրքրաշարժ կերպով ներկայացվելով՝ ցույց են տրվում բարդ և հրատապ պատմության բազմաթիվ կողմերը: «Ընտրական տարվա կեսին «Ես մենակ չեմ»-ը ժողովրդի ուժի հզոր հիշեցումն է»,-ասված է հայտարարությունում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:


Комментариев нет: