Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն. Միքայել Մինասյան - Erevan.live

Լրահոս

5/31/2020

Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն. Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:

«Հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի այդ աճպարարության արդյունքում թվերը, որոնց ես չեմ հավատում, մնան անանուն:  5 զոհ, 6 զոհ, 7 զոհ. ոչ, այդ մարդիկ ունեն անուն ազգանուն, հարգեք կյանքը եւ հարգեք մահը, որովհետեւ վերջին դատաստանում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու են այդ մարդիկ, որոնց նույնիսկ մահը դուք չհարգեցիք»,- ասաց նա:


Միքայել Մինասյանը նշեց, որ այսօր մի նյութ է տեսել երգահան Սարգիս Շիբոյանի մասին, որը մահացել էր կորոնավիրուսից:

«Եւ չնայած Նիկոլ Փաշինյանի խղճուկ տեխնոլոգիաներին, որ մահացածները սոսկ թիվ են, ոչ, մահացածները մարդիկ են, որոնք ունեն չավարտված գործեր, կամ լավ գործեր, եւ այդպիսին էր երգահանը: Աստված թող լուսավորի բոլորի հոգիները»,-հավելեց նա:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր