Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/20/2020

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում



Իտալացի գործակալ Մինո Ռայոլան նոր ծրագիր է մշակել Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխությունը իրականացնելու համար, տեղեկացնում է Corriere dello Sport-ը։

Ռայոլան նաև ներկայացնում է «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի շահերը ու ուզում է իրականացնել իր հաճախորդների փոխանակում։ Հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», ու գործակալի կարծիքով՝ Կլյուվերտը լիովին համապատասխանում է լոնդոնյան ակումբին։


Ռայոլան կառաջարկի ակումբներին փոխանակվել ֆուտբոլիստներով, բացի դրանից, «Արսենալը» 11-13 մլն. եվրո կվճարի «Ռոմային»։

Դա կխնայի հռոմեական ակումբի միջոցները, ինչպես նաև հնարավորություն կտա Ռայոլային բարձր աշխատավարձով պայմանագիր ստանալ Մխիթարյանի համար։

Комментариев нет: