Սիրիան վերականգնում է Դամասկոս-Հալեպ քանդված մայրուղին - Erevan.live

Լրահոս

5/07/2020

Սիրիան վերականգնում է Դամասկոս-Հալեպ քանդված մայրուղին



Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ ազատագրվեց այս մայրուղին, մենք սկսեցինք վերականգնման աշխատանքները: Այստեղ քիչ աշխատանք չեն արել ականազերծողները, դրանից բացի՝ մաքրվել են ճանապարհները, հանվելարգելափակումները: Այժմ խնդիր է դրված այս հատվածում՝ 2 կմ-ի չափով ասֆալտն ամբողջությամբ փոխել»,- լրագրողներին պատմել է գլխավոր ինժեներ Աբնազի Հասան  Աբին: Նրա խոսքով, բարեբախտաբար, զինյալների ձեռքում ծանր տեխնիկա չի եղել, և ճանապարհները հիմնականում վնասվել են ականանետների հարվածից:


Վերականգնման աշխատանքներ են տարվում նաև Հալեպի արևմտյան հատվածում՝ Զահրայում, որը մաքրվում է փլատակներից: Վերականգնվում են ոչ միայն տները, այլև ենթակառուցվածքները: Այժմ ուշադրության կենտրոնում է ջրագծերի վերականգնման հարցը: Ամեն ինչ արվում է աշխատանքները շուտ ավարտին հասցնելու համար:

Իդլիբի հետ կապված իրավիճակը սրվեց հունվարի վերջին, երբ, ի պատասխան զինյալների կողմից հրադադարի խախտման, Սիրիայի զինված ուժերը հակահարված տվեցին և ազատագրեցին Հալեպի շրջանի ու Իդլիբի զգալի հատվածը: Մոսկվան իր աջակցությունը հայտնեց այս գործողություններին, իսկ Անկարան դրանք գնահատեց որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է վճռական քայլեր ձեռնարկել Իդլիբում: Թուրքիան Իդլիբում սկսել էր «Գարնանային վահան» ռազմական գործողությունը, ինչի հետևանքով իրավիճակն ավելի էր սրվել: Մարտի 5-ին կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի արդյունքում ձեռք բերվեցին հրադադարի ռեժիմի, M5, M4 մայրուղիների վերահսկման, բուֆերային գոտու և մի շարք այլ հարցերի հետ կապված պայմանավորվածություններ:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր