Բելառուսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 8-ին ընդունել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի առաջարկը՝ օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ պատգամավորներին սպասվում է լուրջ, պատասխանատու կազմակերպչական, քաղաքական աշխատանք: Այդ աշխատանքն, ըստ Անդրեյչենկոյի, կկատարվի ինչպես հենց խորհրդարանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որ երկրի ղեկավարի ընտրություններն անցկացվեն բաց, ժողովրդավարական և Սահմանադրությանը համապատասխան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հետաձգել ընտրությունները կորոնավիրուսի պատճառով:
Комментариев нет:
Отправка комментария