Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել - Erevan.live

Լրահոս

5/21/2020

Իբրահիմովիչը ու Մխիթարյանը կարող են վերամիավորվել




«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում, այս մասին հայտնում է Gazetta dello Sport-ը։

Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բայց քիչ հավանական է, որ Զլատանը կթարմացնի համաձայնագիրը, քանի որ ակումբի ղեկավար կազմում փոփոխություններ են տեղի ունեցել ու օդում են կախված ձեռք բերված նախնական համաձայնությունները։


Վերջին շրջանում շատ էին լուրերը, որ Զլատանը կարող է տեղափոխվել «Բոլոնյա», հիմա էլ հայտնի է դարձել, որ «Ռոման» նույնպես հավակնում է Իբրահիմովիչի ծառայություններին։

Եթե տրանսֆերը կայանա, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կվերամիավորվի Զլատանի հետ, որի հետ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Սակայն այստեղ ևս մեկ խոչընդոտ կա.«Ռոման» դեռ պետք է ձեռք բերի Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը «Արսենալից»։ Թիմերը շարունակում են բանակցությունները, բայց դեռևս, անարդյունք։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր