Կորոնավիրուսից մահացել է հայտնի հայ դերասանուհին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2020

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հայ դերասանուհին


Երեկ կյանքից հեռացած Կարինե Բուռնազյանի թեստի պատասխանն արդեն պատրաստ է, դերասանուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:   «Ինչպես արդեն ձեզ ասել էի՝ նա տարբեր հիվանդություններ ուներ, մի քանի օր առաջ վիճակն ավելի էր բարդացել, տեղափոխել էին հիվանդանոց: Մահանալուց հետո նրանից փորձանմուշ էին վերցրել, պարզվեց, որ կորոնավիրուս ունի:

Հավանաբար, այդ վիրուսը նպաստել էր, որ առանց այդ էլ ոչ առողջ օրգանիզմն առավել հյուծվի: Իսկ թե մահվան անմիջական պատճառն իր հիվանդություններից որևէ մեկը, թե՞ վիրուսն է եղել՝ չենք կարող ասել: Դա ցույց կտար միայն դիահերձումը, ինչը կորոնավիրուսի հաստատման դեպքում բացառվում է», - մանրամասնեց տնօրենը:



Комментариев нет: