Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ անբուժելի հիվանդ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինելով գրավով - Erevan.live

Լրահոս

5/15/2020

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ անբուժելի հիվանդ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինելով գրավով


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 14-ին, դռնբաց դատական նիստում, բավարարել է փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 14-ին, դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, առողջական լուրջ խնդիներ ունեցող Արտակ Մարտիրոսյանի պաշտպան, հայտնի փաստաբան Լիանա Բալյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխի: Դատավոր Ա. Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է փաստաբան Լ. Բալյանի միջնորդությունը և Ա. Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով (1 մլն ՀՀ դրամ): Փաստաբանը գրավի գումարը մուծելու ապացույցը ներկայացնելու է արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ, որից հետո դատարանի որոշումը ի կատար է ածվելու և Ա. Մարտիրոսյանը անհապաղ պետք է կալանքից ազատվի: Դատավոր Ա. Դանիբեկյանի որոշմամբ կատարումը հանձնարավել է ՀՀ արդարադատության նախարարության համապաստախան քրեակատարողական հիմնարկին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ` փաստաբան Լ. Բալյանն ահազանգել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվող, անբուժելի հիվանդությամբ տառապող իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի դատաքննության վերաբերյալ, նշելով, որ դատավոր Ա. Դանիբեկյանը ի վիճակի չէր սույն գործը շարունակել, եւ նա խոշտանգում է իմ պաշտպանյալին և նա այս գործով պատշաճ դատավոր չէ: Փաստաբանը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, որպեսզի անձամբ գնա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ և տեսնի, թէ պաշտպանյալս ինչպես է կենդանի փտում բանտում ու ինչ սարսափելի վիճակում է գտնվում:

 © shamshyan.com 

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր