Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել։
«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», - NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվությունից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունացել եւ ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ հրաժարական էին տվել ԱԱԾ քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմում էր գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Комментариев нет:
Отправка комментария