«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել - Erevan.live

Լրահոս

5/10/2020

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել:  Խմբակցության նիստից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ՝ հիմնականում վարչության մի քանի անդամներով հանդիպում էր տեղի ունեցել:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչության հանդիպմանը հնչած մտքերը կհնչեցնեն նաև խմբակցության նիստում: Ընդհանուր առմամբ, Սիմոնյանն անընդունելի էր համարել բռնության ցանկացած դրսևորում։


Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

ԱԺ նիստը ևս վերսկսվել է։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր