Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ - Erevan.live

Լրահոս

5/19/2020

Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ



Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային

Հայաստանի հանրային

Երկիր մեդիա

Կենտրոն

ԱՐ

հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր