Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/29/2020

Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան

Հանձնաժողովում ըտենց  անդամ չկա, որ կարողանա ինձ նկատողություն տալ: Այս մասին այսօր` մայիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ իր դիմակ չկրելու թեմային:

«Նկատողություն եղել է քիչ առաջ, լիագումար նիստի ժամանակ Ազգային ժողովի  նախագահի կողմից, եւ ես կարծում եմ, որ րոպեական անհրաժեշտության որոշում կայացվեց, ու եթե վիճարկեմ այդ որոշումը, երեւի թե դա  կայացնողի համար հաճելի չի լինի»,- նշել է պատգամավորը:

Ըստ  Պետրոսյանի`  այսօր Հայաստանում  երկրի գլխավոր խնդիրները թողած, կարեւոր նախագծեր են  մերժում, որոնք ավելի մեծ օգուտ պետք է տային  պետությանը, քան դիմակ կրել, չկրելու  թեման, որն անընդհատ բերվում է քննարկման առաջին պլան:

«Եթե այդքան մտածում եք, ապա նիստերը հեռահար անցկացրեք, այդ սոցիալական հեռավորություն ասվածը, ինչի՞ համար չեք պահպանում, իրարից 20 սանտիմետր հեռավորությամբ եք նստում, դա ի՞նչ ձեւականություն է: Կամ իրանք դիմակները ստեղ-ընդեղ հանած ման են գալիս,  քեֆերի, գինարբուքների մեջ, կամերայի առաջ գալիս են նկարվում են, իրանք դառնում են օրինապահ, մենք էլ օրինախա՞խտ: Ամոթ է, ավելի լուրջ բանով է պետք զբաղվել, կարեւոր հարցեր ու օրինագծեր կան, որոնք մարդիկ չեն քննարկում, բայց դրել դիմակների թեման են  անընդհատ շահարկում»,- ասում է պատգամավորը:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի` դիմակների  արհեստական թեման պետք է կառավարությունը դնի մի կողմ եւ զբաղվի իր խոստումները կատարելով` տնտեսական հեղափոխությունով, ներդրումներով եւ այլ  առաջնային հարցերով:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք դիմակ չկրելով վերջինս չի՞ վնասում իր շրջապատի մարդկանց, Պետրոսյանը պատասխանեց. ««Բա ինչո՞ւ արդեն քանի ամիս է` չեմ վտանգում ոչ մեկին, երեւի իրենք են վտանգում, որ  դիմակները հագած ման են գալիս: Ես որեւէ մեկի համար վտանգ չեմ ներկայացրել, թող իրենք իրենց մեջ ման գան վտանգ ու վնաս ներկայացնողներին»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մեր կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում թերացել է, թե ոչ, վերջինս պատասխանեց,  որ մեր կառավարությունը  միայն այդ  խնդրի լուծման հարցում չէ, որ թերացել է եւ, համեմատելով հարեւան պետությունների հետ, նա նշեց, որ  մեր պետությունը ոչ լավ իմաստով առաջ է հարեւան  մնացած երկրներից.

«Առաջ է վարակակիրների թվով, առաջ է չբուժվածների, մահվան դեպքերի քանակով, ահագին առաջ է, դե գոնե պետք է լինի չէ՞ մի տեղ, որ մեր երկիրը լինի առաջ, իսկ եթե ավելի լուրջ` ամոթ է ուղղակի, իրենք ձեւական արարողակարգերով փորձում են ցույց տալ, որ ինչ- որ բան են անում:

Ինչ վերաբերվում է իմ դիմակ կրել-չկրելուն, ես հիմա դիմակ չեմ կրելու: Եթե իրենք գտնում են, որ  իրենց ամբողջ կյանքի փրկությունը  դիմակից է կախված, թող կրելով ման գան: Ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորել, բայց չեմ կարծում որ Ազգային ժողովի համար մեր քննարկելու թեման պետք է լինի դիմակ կրելու խնդիրը, սա՞ է մեր երկրի   հաջողությունը, այսպես կոչված հեղափոխությունից հետո»:

Անդրադառնալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմային, նաեւ փաստին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին ոչ, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես միշտ աշխատում եմ չպիտակավորել իրավապահ մարմինների աշխատանքը, սակայն պետք է  իրենցից ճշտել, թե արդյոք հավասարության սկզբունքը այս էր ենթադրում:

Հավասարության սկզբունքը ոչ թե ՀՔԾ-ի կողմից չի պահվում, այլ ընդհանրապես այստեղ` Ազգային ժողովում էլ չի պահվում,  երկակի ստանդարտներից իրենք այդպես էլ չկարողացան դուրս գալ, ու վախենամ` արդեն ուշ է:

Մենք ամեն ինչ տեսնում ենք, հիմա, որ մեր  ապրած կյանքը թույլ չի տալիս, որ    ելնենք ամեն ինչի մ,ասին հրապարակային խոսենք, դա դեռ չի նշանակում որ չենք տեսնում շատ բաներ, սա ի՞նչ աճպարարություն է, սաղ կյանքը  սարքեցին դիմակահանդես, որոշ մարդիկ,  սաղ կյանքում  դիմակ են կրել  մի քանի հատ, հիմա նրանց համար շատ սովորական է սա, թող իրենք իրենց ապրած կյանքը վերլուծեն, նոր  անցնեն մյուսներին»,- հավելեց պատգամավորը

Комментариев нет: