Դալմայի այգիներում միառժամանակ կկասեցվեն շինարարությունը - Erevan.live

Լրահոս

5/10/2020

Դալմայի այգիներում միառժամանակ կկասեցվեն շինարարությունը


Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին՝ Դալմայի այգիների տարածքում շինարարական աշխատանքները կասեցնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։


«Փետվարի սկզբին ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը և ես դիմել էինք Երևանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, համաձայն որի՝ շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձաններ հայտնաբերվելու, ինչպես նաև հուշարձանի վտանգման դեպքում դրանք պետք է կասեցվեն։ Արդյունքում, երեկ տեղեկացանք, որ կառուցապատողին ծանուցում է ուղարկվել շինարարական աշխատանքները կասեցնելու մասին՝ մինչև նախարարության հետ քաղաքաշինական գործունեության հետագա համաձայնեցումը։ Միաժամանակ, ուշադրության կենտրոնում է Դալմայի այգիների դեռևս պահպանված մասի՝ որպես հուշարձանի հետագա պահպանության հարցը»,- նշել է Մելքոմ Մելքոմյանը։

Նա ընդգծել է, որ տարեվերջին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Դալմայի այգիների տարածքում իրականացրել էր հետազոտություն՝ արդյունքում հայտնաբերելով ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան, որոնց տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

«Այս ընթացքում նաև ստացվել են ՀՀ վարչապետից հանձնարարական և ԿԳՍՄ նախարարից գրություններ, խնդիրը ուսումնասիրվել և քննարկվել է»,- գրել է ավագանու անդամը։


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր