Իտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կորոնավիրուսը չեզոքացնել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/07/2020

Իտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կորոնավիրուսը չեզոքացնել



Իտալացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է չեզոքացնել COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Takis Biotech-ի մասնագետները պատվաստում են կատարել մկներին եւ նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են որպես վիրուսին պատասխան: Պարզվել է, որ այդ հակամարմինները կարող են լաբորատոր պայմաններում մարդու բջիջներում վիրուսը ոչնչացնել. դրանք հաջողությամբ կանխել են SARS-CoV-2-ի միավորումը մարդու բջիջների հետ եւ հետագա վարակումը:

Պատվաստանյութը մշակողներն արդեն աշնանը նախատեսում են սկսել մարդկանց վրա դրա թեստավորումը:

«Որքանով մեզ հայտնի է, մենք աշխարհում առաջինն ենք ցուցադրել պատվաստանյութով կորոնավիրուսի չեզոքացումը»,- նշված է գիտնականների հաղորդագրության մեջ:

Ներկայումս փորձարկված պատվաստանյութը համարվում է Իտալիայում բոլոր ստեղծվածներից ամենահեռանկարայինը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը, սակայն, նշել է, թե ոչ մի երաշխիք չկա, որ նոր կորոնավիրուսի համար հակադոտը երբեւէ կգտնվի: Նրա կարծիքով՝ լավատեսության պատճառներ առայժմ նույնպես չկան:

Комментариев нет: