«Յուվենտուսն» իր աստղին կառաջարկի ՊՍԺ-ին՝ Նեյմարի փոխարեն - Erevan.live

Լրահոս

5/15/2020

«Յուվենտուսն» իր աստղին կառաջարկի ՊՍԺ-ին՝ Նեյմարի փոխարեն



Ինչպես տեղեկացնում է Sport պարբերականը, «Յուվենտուսը» մտադիր է գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները պատրաստ չեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում վճարել փարիզյան ակումբին բրազիլացու տրանսֆերային ամբողջ արժեքը, փոխարենը «Ծեր սինյորան» պատրաստ է գործարքի մեջ ներառել իր աստղերից մեկին՝ Պաուլո Դիբալային: Նշվում է, որ «Յուվենտուսի» գլխավոր նպատակը շարունակում է մնալ Չեմպիոնների լիգան նվաճելը, ինչի համար էլ «բիանկոներիների» ղեկավարները ցանկանում են Ռոնալդու – Նեյմար տանդեմ ունենալ:


Տրանսֆերին կարող է խոչընդոտել Նեյմարի բարձր աշխատավարձը, որը «Յուվեն» պատրաստ չէ վճարել:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր