Չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝ երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. Անի Խաչատրյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/09/2020

Չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝ երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. Անի Խաչատրյան



Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը»:

Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:

Ցուցակների հերթական համարների, խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում, որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝ Արամ Սարգսյանի փորձը, ցավը, և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:

Ելք դաշինքի երեք ուժերն, անկախ իրենց անձնական և պետական կառավարման մոտեցումներից, հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը ռեժիմից:

Պարո'ն Մարուքյան, Ելք դաշինքը կազմելիս, Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում), որոնց առաջնորդել Դուք չէիք կարող, այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:

Ամենայն հարգանքով»:

Комментариев нет: