Կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել. Դիմավորելու կարիք չկա - Erevan.live

Լրահոս

5/20/2020

Կոչ է անում չգնալ օդանավակայան և մարդկային կուտակումներ չառաջացնել. Դիմավորելու կարիք չկա



Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։

Այս առնչությամբբ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։

Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»:


No comments:

Ամենաշատ դիտված նյութեր