Երբ կյանքումս դժբախտությունն ուղղորդվեց խայտառակությամբ, հայրս կոտրված կյանքով աղջկան իր թևի տակ առավ. Անժելա Սարգսյան - Erevan.live

Լրահոս

5/17/2020

Երբ կյանքումս դժբախտությունն ուղղորդվեց խայտառակությամբ, հայրս կոտրված կյանքով աղջկան իր թևի տակ առավ. Անժելա Սարգսյան




Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Անժելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.



«Այսօր ինձ կյանք պարգևած և այդ կյանքը պահպանած մարդու ծննդյան օրն է։ Հայրս ունի ընդամենը 4-րդ դասարանի կրթություն (շատ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել), բայց՝ հզոր տրամաբանություն։ Ահավոր կարդացող մարդ, որ հայոց պատմության մասնագետների հետ կարող է, հավասարը հավասարի հետ, վիճել։

Մինչև դպրոց գնալս, կան գրքեր՝ Հովազաձորի գերիները, Մոբիդիկ…., իմ և քրոջս համար, հայրս է կարդացել(պառկում էինք իր թևերի վրա, քնելուց առաջ)։ Դպրոցում ստիպում էր, որ գերազանց սովորենք, այնուհետև 4րդ դասարանի կրթությամբ մարդը բարձրագույն կրթություն տվեց իր 3 երեխաներին։

Հիմա կասեք նորմալ է, բոլորն են էդպիսին։ Բայց իմ ՊԱՊԱՆ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ է, քան ցանկացած ԱԴԱԹ կամ ԹԱՍԻԲ։ Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունը ուղղորդվեց խայտարակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես, մաքրելով իրեն խայտարակությունից՝ մերժելով կամ արհամարհելով իր զավակին (սա լավագույն դեպքում, ոմանք նույնիսկ սպանում են իրենց «պատվի» համար)։

Այլ կոտրված կյանքով աղջկան իր 5 տարեկան բալիկի հետ առավ իր թևի տակ, պաշտպանեց, կերակրեց, վերականգնեց ու ամրացրեց ներսով, հետո թևեր տվեց նոր թռիչքի։ Ինչի համար ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրենից ու Աստծուց։

Անհայրությունը սարսափելի խնդիր է մեր հասարակության մեջ։ Երեխաները որբանում են հորից, հատկապես աղջիկները (երեխայի ողնաշարը հայրն է)։ Այսօր ինչքան փշրված կյանքով մեծահասակներ կան, որոնց ողնաշարը կոտրվածա դեռ մանկուց։

Եւ ինչքան հիմար կանայք կան, որ իրենց երեխաներին օգտագործում են նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար՝ չհասկանալով, որ կոտրում են երեխայի պաշտպանվածության զգացողությունը (սա ուղղակի ներսիս կուտակվածից)։

Պապ ջան, շնորհավորում եմ քեզ առաջին հերթին ՄԱՐԴ և ՀԱՅՐ լինելու համար, թող օրհնված լինես երկար կյանքով և առողջությամբ։ Իսկ հետո էլ երկինքը ժառանգես մեծ պտուղներով»։



No comments:

Ամենաշատ դիտված նյութեր