Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արտահանման ռեկորդային անկում է գրանցվել - Erevan.live

Լրահոս

5/21/2020

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արտահանման ռեկորդային անկում է գրանցվել


Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 21,9 տոկոսով: Պատճառը կորոնավիրուսն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ դա ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերից սկսած, երբ Ճապոնիայի տնտեսությունը գտնվում էր համաշախարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ: Արտահանման ծավալը կազմել է 5 202 մլրդ իեն (ավելի քան 48 մլրդ դոլար): Այս ցուցանիշն անկում է ապրում վերջին 17 ամսվա ընթացքում:

Միաժամանակ այս ամսին Ճապոնիայում ներմուծման ծավալներն ընկել են 7.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:


Ճապոնիայի կառավարությունը մայիսի 18-ին կանխատեսել էր, որ, այս տեմպերով պայմանավորված, երկրում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականի վերջին կարող է կրճատվել 3.4 տոկոսով:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր