Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/15/2020

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»



Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է անցկացրել «Российская газета»-ի հետ, որի ընթացքում պատասխանել է այն հարցին, թե ով իդեալական մարզիչ կլիներ Հայաստանի հավաքականի համար։

«Յուրգեն Կլոպը։ Ի դեպ, ես նրա որդու դեմ խաղացել եմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպն աշխատում էր «Մայնցում»։ Հիշում եմ՝ նա եկել էր՝ իր որդու մասնակցությամբ խաղը դիտելու։ Մարդիկ մոտեցան նրան, լուսանկարվեցին։


Այդ հանդիպմանը ներկա էր նաև հայրս։ Նա խոսեց Կլոպի հետ։ Ոչ ոք չէր ակնկալում, որ նա այդպիսի բարձունքների կհասնի»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հաջորդ ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ունի՞ ռեալ հնարավորություններ մեծ մրցաշարի մասնակցելու, Կարապետյանն ասել է․ «ԵՎՐՈ 2020-ում հանդես գալու բոլոր հնարավորություններն ունեինք։ Եթե Հենրիխը վնասվածք չստանար, գուցե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր։ Մեր հավաքականում կարելի է փոխարինել բոլորին՝ ինձ ու մյուսներին, բայց ոչ Մխիթարյանին։ Նա մեզ համար անփոխարինելի է»։


Комментариев нет: