«Փաստ». Քննարկվում են իշխանափոխության տարբեր սցենարներ. ո՞ր ճանապարհը կընտրի իշխանությունը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/21/2020

«Փաստ». Քննարկվում են իշխանափոխության տարբեր սցենարներ. ո՞ր ճանապարհը կընտրի իշխանությունը



«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են բացառապես Սահմանադրության եւ օրենքների սահմաններում սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից:

Քննարկումներում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ հնարավոր լինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության լայն շերտերի համար, իսկ իշխանափոխությունը հնարավոր կլինի իրականացնել առավելագույնս անցնցում:


Մեր աղբյուրները նշում են, որ քննարկվում է մասնավորաբար Տիգրան Ավինյան-Արթուր Վանեցյան տանդեմի տարբերակը:

Սրանով հնարավոր է դառնում լուծել մի քանի հարց: Նախ՝ կանխվում է գնալով վատթարացող սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում առկա խնդիրների էլ ավելի խորացումը:

Երկրորդ՝ Վանեցյանը ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իսկ դա չափազանց կարեւոր հանգամանք է: Եվ վերջապես՝ Տիգրան Ավինյանը, որպես պաշտոնյա եւ քաղաքական գործիչ, հեղափոխության ծնունդ է, իսկ դա թույլ կտա խուսափել ցնցումներից եւ իրականացնել սահուն, փափուկ իշխանափոխություն»:

Комментариев нет: