«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը - Erevan.live

Լրահոս

5/07/2020

«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը



«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը 62Հեղինակ՝ Լիանա Մկրտչյան
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, հայտնում է ESPN-ը։

Լոնդոնյան ակումբում իր պայմանագրի համաձայն՝ Մխիթարյանը վաստակում է 180 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական։ «Գայլերը» պատրաստ չեն նման կլորիկ աշխատավարձ վճարել խաղացողին այդ պատճառով ֆինանսական աջակցություն են ակնկալում «զինագործներից»։


«Արսենալի» ֆինանսական զիջումները կարող է գնալ ցածր տրանսֆերային արժեք սահմանելով կամ աշխատավարձի մասնակի վճարումով։

Ըստ շշուկների՝ «Արսենալը» 10 մլն. ֆունտ է պահանջում Մխիթարյանի դիմաց, սակայն «Ռոման» ամեն կերպ փորձում է նվազեցնել այս արժեքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ամառային նախորդ տրանսֆերային պատուհանին տեղափոխվոլ էր հռոմեական թիմ վարձավճարով։ Նա այդ ժամանակ համաձայնվել էր աշխատավարձի զգալի նվազեցման։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր