Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Այդ մասին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։
Комментариев нет:
Отправка комментария