Առաջիկա օրերին անձրևը չի դադարի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/07/2020

Առաջիկա օրերին անձրևը չի դադարի

Հանրապետության տարածքում մայիսի  7-ին, 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի  11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:



Երևանում մայիսի 7-ին, 9-10-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                 32.00C (1998 թ.),
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     3.00C (2008 թ.),
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                 15.70C։

Комментариев нет: