Մարուքյանի վրա նախկին իշխանություններից ճնշումներ կան. Ալեն Սիմոնյան - Erevan.live

Լրահոս

5/10/2020

Մարուքյանի վրա նախկին իշխանություններից ճնշումներ կան. Ալեն Սիմոնյան



Քննարկում էինք տեղի ունեցածը, բնական է, որ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Էդ մարդը չի կարողանում քաղաքական առումով իր ասելիքն ասել, էս վերջին գործընթացների հետ կապված, կարծում եմ, որ իր վրա մեծ ճնշումներ կան` նախկին իշխանության մնացորդների հետ կապված: Ես կարծում եմ, որ մարդը չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման օրինագծին, քվեարկում է Սերժ Սարգսյանի բերած բոլոր բյուջեներին, չի քվեարկում մեր բյուջեներին: Գիտեք ում մասին եմ խոսում, բայց չեմ ուզում էդ դիսկուրսի մեջ մտնել»,-նշեց նա:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր