Գագիկ Ծառուկյանը՝ մշտապես զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների կողքին - Erevan.live

Լրահոս

5/15/2020

Գագիկ Ծառուկյանը՝ մշտապես զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների կողքին



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է եղել նաև զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների կողքին: Եվ, բնական է, որ այս օրերին ևս նա չէր կարող անտարբերության մատնել այս ընտնիքներին և օգնության ձեռք չմեկնել:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության փաթեթներ են նախատեսվել նաև այս ընտանիքների համար, քանի որ ինչպես շատերը, այնպես էլ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքները արտակարգ դրության պայմաններում հոգածության ու հոգատար վերաբերմունի կարիք ունեն:
Բացի այդ, հիմնադրամի կողմից այս ընտանիքներին տրվող օգնությունը ունի մեկ այլ, շատ կարևոր խորհուրդ ևս՝ ո՛չ ո՛ք չի մոռացվում, չի՛ մոռացվում, հատկապես հայրենիքի համար իրենց կյանը զոհած և առողջությունը կորցրած զինվորների ընտանիքները:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր